Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կինոն սկսվել է, բայց հանկարծ հույս չունենաք, որ դուք դիտորդ եք լինելու

Կինոն սկսվել է, բայց հանկարծ հույս չունենաք, որ դուք դիտորդ եք լինելու
30.07.2026 | 12:01

Երեկ Փաշինյանը հռետորական ԹՎԱՑՈՂ մի հարց է հնչեցրել, որ ոչ միայն ունի շատ հստակ ու անշեղելի պատասխան, այլ նաև հանդիսանալու է Հայաստանում ընթանալիք բոլոր քաղաքական պրոցեսների ակունքը:

Հարցին՝ արդյոք իր համար կարևո՞ր է ՌԴ նախագահի շնորհավորանքը, Փաշինյանն արձագանքել է․«Այդտեղ հարց կա, թե ինքն ո՞ւմ հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում»։ Պատասխան. «Պուտինը խոսել է 2021 թվին իր կողմից լեգիտիմ ճանաչված, ընտրությունների արդյունքում վարչապետ դարձած Փաշինյանի հետ, ում լեգիտիմությունն ավարտվելու է 2026 թվականի օգոստոսի 3-ին»: Էս պատասխանը պիտի ականջին օղ անի ողջ վարչակազմը՝ Փաշինյանից սկսած, մինչև Կոնջորյանի վերջին եղբայր, որովհետև սա ըստ էության նշանակում է, որ ՌԴ տեսանկյունից՝ օգոստոսի 3-ից սկսած Հայաստանում իշխանություն չի լինելու:

Հետևաբար հասկանալի չէ, թե ով պետք է Հայաստանից մեկնի Ղրղզստանում օգոստոսի 6-7-ը կայանալիք ԵԱՏՄ նիստին: Եթե Փաշինյանը լեգիտիմ չէ, չի կարող լեգիտիմ լինել նաև իր փոխվարչապետը, նախարարը և այլ որևէ մեկը: ԵԱՏՄ-ն ուղղակի իրավունք չունի Փաշինյանին ընդունել այդ գագաթնաժողովում: Փաշինյանն էլ դե կարա իր բջուկ ձևերով ինքը հայտարարի, որ չի գնում, բայց դրանով հարցը չի լուծվում, իսկ հարցերը շատ են ու շատ լուրջ են:

Օրինակ՝ պատկերացրեք, որ ԵՄ-ն Փաշինյանից պահանջում է ՌԴ ռազմական բազան դուրս բերել Գյումրիից: Փաշինյանն էլ բռնում, դուրս ա հրավիրում ռուսական զինվորներին: Այդ զինվորները իրավունք չունեն Փաշինյանի խնդրանքը կատարեն, քանի որ Փաշինյանն այդ պահին, ըստ պաշտոնական Մոսկվայի, լինելու է ՀՀ շարքային հանցագործ մի քաղաքացի, ով, տապալելով սահմանադրական կարգը, զավթել է իշխանությունը:

Կամ մեկ այլ օրինակ ձեզ բերեմ. ՀՀ բյուջեն ունի ԵԱՏՄ-ի սահմաններում ողջ առևտրից գոյացած իր փայը: Այդ փայը ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր «օբշյագից»: Եթե ՀՀ-ում չկա իշխանություն, ապա ԵԱՏՄ-ն իրավունք չունի Հայաստանին հասանելիք գումարները փոխանցել եսիմ ում, փողոցից եկած ոմն Ն.Փ.-ի: Եթե ԵԱՏՄ-ն այդ գումարները փոխանցի Ն.Փ.-ին, էսօր-վաղը ՀՀ-ն կարող է հաղթահարել սահմանադրական ճգնաժամը և ունենալ լեգիտիմ իշխանություն, վաղը ենթադրենք ես եմ վարչապետը, կարամ, չէ՞, գնամ Մոսկվա, հարց տամ նույն Պուտինին, թե էդ ու՞մ է տվել մեր փողերը: Պուտինն էլ, բնական է, կհայտնվի շատ անհարմար դրության մեջ, դրա համար օգոստոսի 3-ից կարա մեր փողերը եսիմ ում չտա...

Կինոն սկսել է, բայց հանկարծ հույս չունենաք որ դուք դիտորդ եք լինելու: Չէ, էս կինոյում մենք բոլորս պիտի դեր ունենանք... ուզենք՝ չուզենք: Մենք ընդամենը կարող ենք որոշել, որ դերն ենք ստանձնում՝ դրական հերոսի՞, թե՞՝ բացասական...

Արթուր Դանիելյան

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ